Փողոցում երգելով տղաները 290 հազար դրամ են հավաքել ու փոխանցել Համահայկական հիմնադրամին

Հայ տղաներին բնորոշ ամենից բնորոշ հատկանիշներից է հայրենասիրությունն ու նվիրվածությունը: Մինչ հայրենասեր հայորդիների մեծ մասը արցախյան սահմանում պայքարում են հայրենիքի սահմանների անառիկության ապահովման համար, ավելի փոքրերը կազմակերպում են թիկունքային պաշտպանություն:

Արենն ու Ալենը ընկերներ են: Նրանք երաժշտության ոլորտում բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ունեն, որոնց մեջ ամենից նվիրականը սեփական երաժշտական ստուդիա ու համապատասխան երաժշտական գործիքներ ունենալն է:

Տղաները, սակայն, որոշել են միառժամանակ հետաձգել այդ նվիրական երազանքի ի կատար ածելու գործընթացը և զբաղվել այլ գործունեությամբ:

Նրանք միասին երգում են Հյուսիսային պողոտայի նստարաններից մեկի մոտ՝ գումար հավաքելով հայոց բանակի համար: Տղաներին չի կաշկանդում փողոցում երգելու միտքը: Նրանց մոտիվացիա է տալիս սահմանին կանգնած մեր հերոսներին օգնելու և առաջիկա հաղթանակի միտքը:

Պատանիներին հաջողվել է հավաքել ու Համահայկական հիմնադրամին ուղարկել շուրջ 290 հազար դրամ գումար: Տղաների կողքին կա ցուցանակ, որը տեղեկացնում է նրանց երգելու և գումար հավաքելու նպատակը:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!