Ուշադրություն. Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել՝ Ալիևի դեմ միավորվելու կոչով

Ադրբեջանում գործող Թալիշ մեդիան մի բավականին հետաքրքիր և ուշագրավ հոդված է լույս ընծայել՝ իր ընթերցողներին իրազեկելով, որ Ադրբեջանում մայրերի մեծամասնությունը որոշել է համախմբվել ու դիմադրել երկրի ղեկավարին: Ոտքի ելած մայրերը դիմադրում են ղեկավարի վարած քաղաքականության դեմ:

Նրանք միավորվել են և պահանջում են, որ Ալիևը պատասխանի, թե հանուն ում կամ ինչի համար են զոհվել իրենց զավակները: Ոտքի ելած մայրերը այն համոզման են, որ Ալիևը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է իր որդիներին:

Համախմբված տիկնայք վստահեցրել են, որ թույլ չեն տա Ալիևին սեփական կոռումպացված ղեկավարությունը պահել իրենց երեխաների կյանքի գնով: Բացի այդ, մայրերը խստորեն ու համառորեն պահանջում են, որ Ալիևը ներկայացնի այս օրերին ադրբեջանական բանակի զnհերի թիվը, չթաքցնի մահացածների անունները:

Մայրերը կոչ են արել բոլորին՝ միանալ իրենց ու պահանջել Ալիևին պատասխան տալ իրենց ներկայացրած բոլոր հարցերին: Մայրերը վստահ են, որ համախմբման և միավորվելու արդյունքում նրանց կհաջողվի տապալել Ալիևի հшնցшվոր իշխանությունը և ժողովրդին փրկել առաջիկա կործանումից:

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!