«Մեր սպան հրամանատար լինելուց բացի ավագ ընկեր է, հենարան, խորհրդատու»

Հայ զինվորի ու հայոց բանակի հզորության մասին խոսում և համոզվում են բոլորը: Իսկ հայոց զինված ուժերի հիմնական հզորության գրավականը ներքին ամրությունն է, զինծառայողների միջև առկա նվիրված մարդկային փոխհարաբերությունները:

Հակառակորդի հшրձшկումներին մեր զինվորները կարողանում են դիմակայել նաև այն առողջ փոխհարաբերությունների շնորհիվ, որոնք առկա են բանակի ներսում սպա և զինվոր միջանձնային շփումների մեջ:

Այս մասին է փաստել նաև Շուշան Ստեփանյանն իր հրապարակումներից մեկում: Նա, հանրայնացնելով հայ զինվորի ու սպայի ջերմ լուսանկարներից մեկը, գրել է, որ մեր բանակի սպան բացի այն, որ լավ ու գրագետ հրամանատար է, այլ նաև հուսալի ու ավագ ընկեր:

Հայ բանակի սպան զինվորի համար ապահով հենարան է, լավ խորհրդատու, ով վտանգի պահին պատրաստ է առանց վարանելու իր վրա վերցնել հակառակորդի հարվածը՝ զինվորին փրկելու համար:

Այսպիսի դեպքեր մեր բանակում շատ է եղել ու դեռ շարունակում է լինել:

Մեր սպան հրամանատար լինելուց բացի ավագ ընկեր է, հենարան, խորհրդատու, նա միշտ կանգնած է իր զինվորի կողքին` պատրաստ իր վրա…

Опубликовано Shushan Stepanyan Пятница, 16 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!