«Թիկունքն ամուր պահեք.» Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնել է ռшզմաճակատ

Երեկոյան վարչապետի կոչ-ելույթը մեծ ազդեցություն է թողել շատերի վրա: Դրանից հետո շատ կամավոչներ դիմել են հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվելու խնդրանքով:

Այդ մասին են վկայում Ն. Փաշինյանի և Ա. Հովհաննիսյանի հետագա հրապարակումները, որոնցով նրանք տեղեկացնում են, որ շատերն են ցանկանում պաշտպանել հող հայրենին և սեփական ընտանիքներին:

Այսօր արդեն Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադայլանն իր սոցհարթակում հանրայնացրած հրապարակմամբ տեղեկացնում է, որ իրենք էլ են որոշում կայացրել մեկնել Արցախ: Հոգնակիով իրենց մտադրությունը ներկայացնելով՝ պատգամավորը, սակայն, չի մանրամասնել, թե իր հետ ովեր են նման որոշում կայացրել:

Պատգամավորն իր խոսքում նշել է, որ զիջելու հայրենիք չունենք՝ մեջբերելով վարչապետի հայտնի միտքը, այն է՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես»:

Պատգամավորը նաև պատվիրել է ամուր պահել թիկունքը՝ հրապարակումն ավարտելով բոլորին սիրո խոսքեր ասելով և «Հաղթելու ենք» հանրահայտ դարձած արտահայտությամբ:

Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և…

Опубликовано Lusine Badalyan Суббота, 17 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!