Կանադայի վարչապետը մերժել է Էրդողանին ու Զելենսկուն

Էրդողանի ու Զելենսկիի հանկարծահաս «բարեկամությունը» իհարկե մտահոգիչ է, քանզի հասկանալի է, որ Ուկրաինան իր պահանջները Ռուսաստանից, փորձելու է ստանալ Թուրքական կողմի հետ համատեղ և սա արդեն ձևավորված դաշինքի շրջանակներում։

Նախօրեին, Էրդողանը ու Զելենսկին խոսակցություն են ունեցել Տրյուդոյի հետ, որին փորձել են համոզել ետ կանգնել որոշումից, ըստ որի Կանադան ԱԹՍների մասեր այլևս չի վաճառելու Թուրքիային։ Տրյուդոն հրաժարվել է ։ Ջաստին Տրյուդոն Կանադայի վարչապետն է։ Կանադական լիբերալ կուսակցության առաջնորդն է։ Ջաստինը դարձավ ամենաերիտասարդը Կանադայի վարչապետների պատմության մեջ։

Ջաստինը դեռ 17 տարեկան էր, երբ արդեն կուսակցական գործունեություն էր սկսել։ 2013ին ընտրվեց Կանադական լիբերալ կուսակցության անդամ։ Քչերը գիտեն, բայց Տրյուդոն նաև մասնակցել է Կանադայի մասին պատմական ֆիլմի նկարահանումներին ու զինվորականի դեր է խաղացել։ Նախորդ տարի Հայաստան եկած Տրյուդոն շատ տպավորված էր ու իր և Ն․ Փաշինյանի հարաբերությունները Տրյուդոն անվանեց ընկերական։

Փաստորեն դա իրոք էդպես էր, հաշվի առնելով Կանադայի դիրքորոշումն այս պահին ու կոնկրետ քայլերը։

Рейтинг
( 9 оценок, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!