Փշաքաղվելու տեսարան Վրաստանի սահմանին. անհնար է զսպել հուզմունքը

Ինչպես արդեն տեղեկացվել է, երեկ երեկոյան Վրաստանի սահմանի մոտ բավականին լшրվшծ մթնոլորտ է ստեղծվել, իսկ այն ստեղծել են ջավախահայերը: Նրանք պահանջել են վրացական իշխանություններից բացել սահմանը՝ արցախահայությանը օգնություն տեղափոխելու համար:

Վրացական կողմը սահմանի փակ լինելը հիմնավորում էր համավարակային իրավիճակով: Ոստիկանների հետ որոշակի բանակցություններից, բանավեճերից հետո հայերը սկսել են բարձրաձայն ու խմբակային երգել հայրենասիրական երգեր՝ ծածանելով հայկական դրոշը:

Նրանց երգերում նրանք արտահայտում էին հայրենիքի, Արցախի հանդեպ իրենց սերը՝ հնչեցնելով «Հայեր միացեք», «Գետաշեն» և այլ այսօրինակ հայրենասիրական երգեր՝ դրանք զուգակցելով հայրենասիրական բացականչություններով:

Ի վերջո վրացական իշխանությունները գնացել են որոշակի զիջումների՝ թույլ տալով հայերին հավաքած օգնությունը փոխադրել իրենց ցանկալի ուղղությամբ:

Ջավախահայերը փոխադրել են շատ անվադողեր և այլ անհրաժեշտ պարագաներ: Վարը կցված է հայերի հայրենասիրական վարքի մասին պատմող ազդեցիկ ու շատ հուզիչ տեսանյութ, որը նկարահանվել է երեկ երեկոյան վրացական սահմանի մոտ:

Рейтинг
( 30 оценок, среднее 4.63 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: