Բալով սերուցքային տորթ, որը հալչում է բերանի մեջ․ անպայման փորձեք

Համեղ բալով թթվասերային տորթն իրոք հրաշալի է ստացվում։ Բիսկվիթե թխվածքաբլիթները՝ սավոյարդին, նույնն է, ինչ օգտագործվում է Տիրամիսու տորթի համար։

Անհրաժեշտ է

Բիսկվիթե թխվածքաբլիթ՝ 250գ

Ժելատինն 10գ

Կարագ՝ 170գ

Շաքարավազ՝ 170գ

Թթվասեր՝ 300գ

Յոգուրտ՝ 300գ

Կաթի սեր՝ 300մլ

Բալ թարմ, սառեցված կամ պահածոյացված՝ 500 գ

Օշարակի համար

Կաթ՝ 200գ

Շաքարավազ՝ 2-3 ճ/գ

Զարդարելու համար

Շաքարավազ՝ 1 ճ/գ

Բալ՝ առանց կորիզների՝ 10-15հատ

Կաթնային շոկոլադ՝ 50-100 գ

Պատրաստման եղանակը

Շաքարավազի վրա սառը կաթ լցնել, եփել թույլ կրակիվրա՝ վերածելով այն կարամելի։ Ժելատինի վրա ջուր լցնել՝ թողնելով ուռչի 10-15րոպե։ Ձևավորել տորթը՝ հավաքովի կաղապարում։ Դնել թխվածքաբլիթի շերտը, վրան լցնել կարամելային կաթը։ Հարել սերուցքը հարիչով և դնել սառնարանի մեջ։ Կարագը միավորել շաքարավազի կամ շաքարափոշու հետ և հարել՝ ներմուծելով թթվասերը և յոգուրտը, հալեցրած ժելատինը և լավ հարել։

Ներմուծել սառնարանի սերուցքը և միասեռ դարձնել։ Կրեմի մի մասը դնել թխվածքաբլիթի վրա, շարել բալի շերտը, ապա թխվածքաբլիթ դնել ու կրեմի մնացորդը։ Զարդարել բալերով և կաթի մեջ հալեցրած շոկոլադով։ Դնել սառնարանը՝ 4 ժամով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: