Ցավալի լուր. հրդեհի պատճառով հիմնովին այրվել է 10 տուն. մանրամասներ

Երեկ երեկոյան ժամը վեցից քիչ անց Արմավիրի մարզային տարածաշրջանում գտնվող Պտղունք համայնքում մեծածավալ հրդեհ է բռնկվել, որը ցավալիորեն մեծ վնասներ է հասցրել համայնքին ու համայնքի բնակիչներին:

Հայտնի է, որ հիմնովին այրվել ու մոխրացել է շուրջ տասը բնակելի տուն: Դեռևս հրդեհի բռնկման հիմնական պատճառ է դիտարկվում հոսանքալարերում եղած հոսանքային անկանոն տատանումները:

Տեղում աշխատել են ոչ միայն բազմաթիվ փրկարարական ջոկատներ, այլ նաև հոգեբաններ՝ ըստ անհրաժեշտության բնակիչներին հոգեբանական օգնություն ցուցաբերելով:

Ֆ. Ցոլակյանն ու այլ պաշտոնատար անձիք նույնպես ժամանել են Պտղունք համայնք՝ տեղում ծանոթանալով իրավիճակին: Հրդեհը մեկուսացնելու ու հանգցնելու աշխատանքները շուրջ երկու ժամ են տևել:

Քանի որ տներն ունեցել են ընդհանուր կտուր և իրար պիստ մոտ են դասավորված եղել, հրդեհի ծավալները մեծ արագությամբ են մեծացել:

Փրկարարական ու համայնքային բնակիչների ջանքերով այրվող տներից հաջողվել է դուրս հանել որոշ գույք: Բարեբախտաբար, բնակիչների շրջանում մարդկային կորուստ չկա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: