Գագիկ Ծառուկյանին կшլшնшվnրելու որոշում է կայացվել. Նաիրա Զոհրաբյանի հրապարակումն այդ առիթով

Քիչ առաջ հանրայնացվեց դատարանի որոշումը, որի համաձայն Գ. Ծառուկյանը վերցվելու է երկամսյա կшլшնքի՝ մինչ դատական գործի ընթացքն ու հանգուցալուծումը: Նշենք, որ կուսակցական առաջնորդը մեղադրվում է ընտրողներին կաշառելու համար:

Կшլшնավորման հիմնական հիմնավորումն այն է, որ մեղադրյալը չկարողանա խանգարել դատական գործընթացներին: Այս առիթով Ն. Զոհրաբյանն ուշագրավ հրապարակում է արել՝ հիշեցնելով այն դատավորի անցյալը, ով կայացրել է կալանավորման որոշումը:

Վերստին հանրայնացնելով իր և կուսակցական առաջնորդի համատեղ լուսանկարը՝ պատգամավորը հիշեցրել է, որ Մնացական Մարտիրոսյանը, որին ինքը Մացո է անվանում, տարբեր ժամանակներում կալանավորման որոշումներ է կայացրել տարբեր քաղաքական գործիչների հանդեպ, որոնց թվում է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:

Ն. Զոհրաբյանն իր հրապարակումն ավարտել է՝ ափսոսելով հեղափոխության համար, քանի որ, ըստ նրա, շարունակվում են արատավոր սովորույթները, համակարգային փոփոխություն չի եղել:

Ն. Զոհրաբյանի սույն հրապարակումը, որտեղ քաղաքական այլ ուշագրավ մանրամասներ ևս կան, ներկայացնում ենք վարը:

Կեցցե՛ մացոների Հայաստանը2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը…

Опубликовано Naira Zohrabyan Пятница, 25 сентября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: