«Ո՞նց, սրանք բացվում են…» Լևոն Զաքարյանի ուշագրավ հրապարակումը

Երևանի ավագանու ակտիվ անդամներից մեկը՝ Լևոն Զաքարյանն ուշագրավ հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում՝ կցելով լուսանկար: Հրապարակումը վերաբերում է չարչրկված աղբահանության թեմային:

Աղբի խնդիրը քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է լուծել՝ գшրշшհnտությունից քաղաքը զերծ պահելու համար: Սակայն քաղաքացիների անփութությունը երբեմն խանգարում է խնդրի արդյունավետ լուծմանը:

Հաճախ է լինում, որ քաղաքացին աղբը թողնում է աղբամանի կողքին, կամ կափարիչի վրա՝ ալարելով այն ճիշտ տեղը դնել:

Հանրայնացնելով լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները աղբն անփոթորեն դրել աղբամանի կափարիչի վրա՝ Լ. Զաքարյանը մի անեկդոտ է հիշել, որը համապատասխանում է տվյալ իրավիճակին:

«Ուրեմն մեկը փողով ծառա կտրում ու պիտի օրը 50 ծառ կտրի, բայց սա առավոտից իրիկուն շունչ փչելով, տանջվելով օրը մի 5 հատից ավել չի կարում։ Գործատուն գալիս ա, նեղված, թե բա՝ ախպե՛ր, հլը սղոցը տուր։ Միացնում ա ու սկսում ա փռթել, բանվորը զարմացած հարցնում ա.

Ո՞նց սա խոդիա ընկնում:

 

Հիմա սրանցնա,- ո՞նց սրանք բացվում են»:
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: