Նանան նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Քո տոնն է», բաց չթողնեք

Երգարվեստի ոլորտում հայտնի դեմքերից է Նանան, ով միառժամանակ պասիվ դիրքերում էր գտնվում ստեղծագործական նորությունների առումով: Նա ի վերջո նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել:

Երգը վերնագրված է «Քո տոնն է»: Այն պարային, ռիթմիկ ու աշխույժ երգ է, որը լսելիս անմիջապես պարելու մեծ ցանկություն է առաջանում: Ակնհայտ է, որ երգչուհին երգը հենց միջոցառումներում ու հանդիսությունների ժամանակ երգելու համար է ներկայացրել:

Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը հենց երգչուհին է՝ Նանան: Նանան նոր գործը ներկայացրել է նոր ու երգին համապատասխան ուրախ տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Խլղաթյանն է: Նկատելի է, որ այն Հայաստանում չի նկարահանվել:

Նանայի կերպարային վերջին փոփոխությունները հանրային քնանրկումների թեմա է դարձել, քանի որ նա բավականին անճանաչելի է դարձել վիրահատական միջամտությունների արդյունքում: Նրա նոր կերպարին ու ներկայացրած երաժշտական ստեղծագործությանը կարող եք ծանոթանալ վարը բերված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: