Ինչպե՞ս օգնել երեխային դպրոցում դիմակ կրել և պահպանել հակահամաճարակային կանոնները. խորհուրդ է տալիս հոգեբանը

Համավարակային տարածվածությունը թելադրում է արտակարգ պայմաններ, որոնք հարկ է հետևել, որ համավարակը նահանջի: Դպրոցական մեկնարկից հետո առանձնակի ուշադրության կենտրոններում են կրթական հաստատությունները:

Այս օրերին տարածված են ծնողական անհանգստության արտահայտությունները ուսումնական հաստատություններում դիմակներ կրելու հարցի շուրջ:

Հոգեբանը մասնագիտական խորհուրդներով ուղղորդում և օգնում է, որ ծնողները կարողանան երեխաների դիմակ դնելու գործընթացն ավելի արդյունավետ ու հեշտ կազմակերպել:

Առաջին հանգամանքը, որի վրա հոգեբանը հրավիրում է շնողական ուշադրությունը, տրամադրվածության հարցն է. նա հորդորում է ուշադրություն դարձնել երեխայի տրամադրվածությանն ու նրա շրջապատում գտնվող անձանց տրամադրվածության վրա:

Հոգեբանը նաև հորդորում է առավել ուշադիր լինել այն սովորողների նկատմամբ, ովքեր ունեն որոշակի խնդիրներ. այդ դեպքում հարկ է հետևողականություն դրսևորել, որ սովորողն ըստ անհրաժեշտության կարողանա օգտվել իր համար սահմանված արտոնություններից:

Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջացած խնդիրների դեպքում երկար ու հանգամանալից զրույցներ ունենալ երեխաների հետ՝ բացատրելով հարցի էությունն ու դիմակ կրելու անհրաժեշտությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: