«Երբ սալյուտը ներսից ենք խփում…» բժիշկ Վահե Տեր-Մինասյանի ընտանիքում տոն է. լուսանկար

Հայտնի ու սիրված մասնագետ Վ. Տեր-Մինասյանի ընտանիքում տոնական տրամադրությունն է այսօր թևածել ողջ օրը, քանի որ ընտանիքի անդամները նշել են տան ավագ զավակի ծննդյան տարեդարձը:

Ինչպես ավելի վաղ մեր հոդվածներում նշել ենք, Վ. Տեր-Մինասյանն ամուսնացած է Լուսինե Զերունյանի հետ: Նրանց գեղեցիկ ընտանիքում մեծանում են երեք չքնաղատես զավակներ: Նրանցից ավագը որդին է՝ Դանիել Տեր-Մինասյանը, ով այսօր բոլորել է ծննդյան տասներեքամյա տարեդարձը:

Որդու ծննդյան օրը իր սոցհարթակում հիշատակել է հայրը՝ հանրայնացնելով տոնական օրվա ուրախ կադրերից մեկը: Կադրում ընտանիքի անդամները շատ բարձր տրամադրություն ունեն,, իսկ նրանց գլուխներին փայլեր են նստել:

Վ. Տեր-Մինասյանն ուրախ ու տոնական լուսանկարը մեկնաբանել է հետևյալ հայտնի հումորային արտահայտությամբ. «Երբ սալյուտը ներսից ենք խփում»:

Այս հումորային գրառման և գեղեցիկ ու զվարճալի ընտանեկան լուսանկարի ներքո տեղ են գտել բազմաթիվ ջերմ ու սիրառատ շնորհավորական մեկնաբանություններ, որոնց սիրով պատասխանել է բժշկի կինը:

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: