Արկադի և Մարիամ Մեհրաբյանների ընտանիքում տոն է. լուսանկարներ ու մանրամասներ

Հանրահայտ հոգեբան ամուսիններ ու լավ մասնագետներ Արկադի և Մարիամ Մեհրաբյանների ընտանիքում այօր տոնական օր է, քանի որ զույգի դուստրերից մեկը նշում է ծննդյան տարեդարձը:

Նշենք, որ Մարիամն ու Արկադին չորս բալիկների ծնողներ են:

Դստեր ծննդյան օրվա առիթով Մարիամ Մեհրաբյանը հանրայնացրել է դստեր տարբեր տարիների գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարները՝ շնորհավորելով նրան:

Մարիամը, լինելով հոգեբան, հաճախ է շեշտում ու կարևորում ընտանիքներում երեխայակենտրոն դաստիարակության մասին:

Նա նաև հաճախ նշում է, որ իրենք առաջնորդվում են հենց այդ սկզբունքով: Մարիամն իր շնորհավորական խոսքում գրել է. «Մեր մեծ և շաատ լուսավոր աչիկի 15 տարեկանն է, համով և հավես, շնորհավոր Անուլս»:

Նշելով դստեր տարիքը՝ հոգեբանը նշել է նաև, որ իր խուճուճ ու համով դուստրն արդեն դեռահաս է:

Մարիամ Մեհրաբյանի շնորհավորական հրապարակման ներքո նրա մտերիմներն ու էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորական խոսքեր են ուղղել հոգեբանի դստերը՝ միանալով մայրական բարեմաղթանքներին:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: