«Տրյուֆել» տորթի հիանալի տարբերակ․ անպայման փորձեք

Տրյուֆելային աղանդերներն ամենաշքեղ ու համեղն են համարվում, այդ պատճառով էլ թանկ են։ Առաջարկում ենք տնական տրյուֆել՝ մատչելի և համեղ։

Անհրաժեշտ է

Ձու՝ 3հատ

Ալյուր՝ 100գ

Կաթ ՝ 7 ճ/գ

Կակաո՝ 30գ

Օսլա՝ 30գ

Շաքարավազ՝ 140 գ

Կարագ՝ 30գ

Փխրեցուցիչ՝ 2 թ/գ

Վանիլին

Կրեմ

Կաթ՝ 400մլ

Ձու՝ 1հատ

Կարագ՝ 100գ

Մուգ շոկոլադ՝ 90գ

Օսլա՝ 35 գ

Շաքարավազ՝ 150գ

Օշարակ

Շաքարավազ՝ 100գ

Ալկոհոլ՝ 1 ճ/գ

Ջուր՝ 100մլ

Կակաո՝ զարդարելու համար

Պատրատսման եղանակը

Օսլան, ալյուրը, փխրեցուցիչնու կակաոն միավորել ու մաղել։ Հարել շաքարավազը, վանիլինը ու ձուն՝ ներմուծելով կաթն ու կարագը։ Զանգվածը ներմուծել ալրա-կակաոային զանգվածի մեջ՝ խառնելով մինչ միասեռ դառնա։ Խմորը լցնել կաղապարիմեջ և թխել 180աստիճանի ներքո 30ից 35րոպե։ Առանց բացելու ջեռոցը թողնել բիսկվիթը 10րոպե։ Կիսել այն երկու շերտի։

Կրեմի համար ձուն հարելշաքարավազի հետ՝ ներմուծելով օսլա և կաթ։ Եփել թույլ կրակի վրա՝ անդադար խառնելով, մինչ պնդանա։ Կարագը հարել՝ ներմուծելով կրեմը։ Շոկոլադը հալեցնել և գդալ առ գդալ ներմուծելկրեմի մեջ՝ շարունակեlլով հարել։ Ձևավորել տորթը՝ խմորաշերտերը կրեմապատելլով։ Առատ կակաո ցանել և մի քանի ժամով տեղափոխել սառնարան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: