Կիվիով չիզքեյք, որը թարմ էկզոտիկ շունչ կհողորդի․ անպայման փորձեք

Այսպիսի չիզքեյքը՝ կաթնաշոռից պատրաստված, կպատրաստեք շատ արագ, բայց համն անմոռանալի է։

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ՝ 200գ

Կարագ՝ 100գ

Կրեմ

Սերուցքային պանիր կամ կաթնաշոոռ՝ 400 գ

Սերուցք՝ 300-350մլ

Շաքարափոշի՝ 150 գ

Ժելատին՝ 10 գ

Վանիլին՝ ըստ ճաշակի

Լիմոնի հյութ՝ 1 լիմոնի

Կիվիի շերտ

Կիվի՝ 1 կգ

Շաքարափոշի՝ 200 գ

Ժելատին՝ 20 գ

Պատրաստման եղանակը

Միավորել կարագն ու բլենդերված թխվածքաբլիթը։ Բացովի կաղապարի մեջ դնել զանգվածը ու տափակեցնել։ Թողնել սառնարանում 30րոպե։ Սառեցրած սերուցքը հարել՝ ներմուծելով շաքարափոշին։ Ժելատինը պատրաստել ցուցման համաձայն և սառեցնել։ Եթե կաթնաշոռ եք վերցրել, հարել բլենդերով, եթե պանիր, ապա ուղղակի միավորել լիմոնի հյութի ու ժելատինի հետ։ Ներմուծել սերուցքն ու հարել։ Զանգվածը դնել թխվածքաբլիթային շերտի վրա՝ մի փոքր թողնելով զարդարելու համար։

Տորթի մեջտեղը խորն աման դնել՝ կիվիի տարածքը զբաղեցնելու համար և թողնել սառնարանում 2ժամ։ Կիվին միավորել շաքարափոշու հետ՝ բլենդերում։ Խառնել ժելատինի հետ՝ ցուցումով պատրաստած։ Հանել ամանը և մեջը լցնել կիվիի զանգվածը։ Թողնել սառնարանում 1ժամ, զարդարել ու թողնել ևս 1ժամ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: