Անսովոր լցոնով յուրօրինակ թխվածքաբլիթներ պատրաստելու հրաշալի տարբերակ

Առաջարկվող յուրօրինակ լցոնային պարունակությամբ թզաձև այս թխուկների համար պետք է.

Փափուկոտ կարագը խորունկ ամանի մեջ նշված չափով օսլայի, շաքարափոշու ու աղի հետ տրորելով՝ միասեռ մասսա ենք ստանում:

Ձիթայուղի հավելումով շարունակում ենք հարման գործընթացը:

Ալրի նշված չափի աստիճանական հավելումով մասսան խմորի ենք վերածում: Փակում ենք ու թողնում հանգստի՝ անցնելով լցոնային մասի ստացմանը:

Տաքացրած ջուր ենք լցնում թզի չրի վրա՝ թողնելով փափկի տասը րոպեի չափ: Ջրից հանելուց հետո թզի չրից հեռացնում ենք կոշտ պոչիկները:

Թզի չրերը մեջտեղից կիսելով լցնում ենք բլենդերի մեջ, մեղր ու կիտրոնահյութ ենք ավելացնում՝ հարելով: Խմորը ութից ինը մասերի ենք բաժանում:

Մասերն առանձին դնում ենք ցելաֆոնից կտորի վրա, ձեռքերով քիչ բացում, մեջտեղում լցոնային մասսայից մի գդալի չափ լցնում, ցելաֆոնի կտորները կողքերից վրա բերում՝ խմորին տալով թզի ձև:

Թխելուց հետո առավել համեղանում է շաքարափոշով մատուցելիս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: