Անչափ հեշտ պատրաստվող նախուտեստ, որի պատրաստման համար հարկավոր է ընդամենը ջուր և ալյուր

Նախուտեստ պատրաստելու ամենահեշտ, մատչելի ու պարզագույն միջոցն է առաջարկվում, որից անկասկած գոհ կմնան բոլորը: Ընդամենը պետք կգա.

Նշված չափով մաղված ալրի վրա քիչ շաքար, աղ ենք հավելում ու եռման ջրով խմորային մասսա հունցում: Հենց խմորն այլևս չկպչեց ձեռքերին, ուրեմն այն պատրաստ է: Հարկ է տասնհինգ րոպեանոց հանգստի ուղարկել:

Տասնհինգ րոպե անց խմորը, բաժանելով ութական մասերի, սկսում ենք բացել ամեն մի մասն առանձին: Բացում ենք ինչքան հնարավոր է բարակ շերտով: Բացվածքի վրա կարագ ենք ձեռքով հավասարաչափ տարածում:

Ծալում ենք ծրարի պես, այնպես, որ արդյունքում քառակուսաձև ծալվածք ստացվի: Ամեն ծալքի վրա առանձին կարագ ենք դարձյալ քսում:

Հաջորդ բացված շերտի մեջ դնում ենք մեկ արդեն ծալված կտոր՝ շերտը ծալելով դրա վրա: Ամեն մի քառակուսաձև ծալք իր մեջ մեկ այլ ծալված կտոր պետք է ունենա:

Քառակուսաձև ծալվածքներն ուղարկում ենք տապակվող ձեթի մեջ: Երկու կողմը շրջելով՝ համահավասար տապակում ենք՝ մինչ նույնաչափ կարմիր գույն ստանալը:

Արյունքում ստացվում է բազմաշերտ, համեղ տապակած բլիթներ, որոնք անասելի համեղ են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: