Սևակ Խանաղյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել. «Վազի՛ր»

Սիրված երգիչ Ս. Խանաղյանը նոր ու գեղեցիկ երգ է ներկայացրել, որի թեման սերն է: Երգը գեղեցիկ, մեղեդային ստեղծագործություն է, որը մի հուզիչ սիրո պատմություն է իրենից ներկայացնում:

Երգիչը պատմում է կորցրած սիրո մասին, ով արդեն գտնվում է ուրիշի ափերում, քանի որ ինքը նրան պահել չի կարողացել: Արդյունքում երկու կողմն էլ վիրավոր է. սերը խոցել է նրանց երկուսին էլ: Նույնիսկ գիշերը, որ փոխում է օրը, չի կարող փոխել ստեղծված իրավիճակը:

Միակ ելքը մնում է վազելը, փախուստը իրականությունից: Ցանկություն է առաջանում աչքերը փակել ու անէանալ:

Երգի մեղեդին բավականին թախծոտ տպավորություններ է փոխանցում: Գեղեցիկ մեղեդին մշակել և արանժիրովկա է արել Լեվան Բրաունը: Երգի խոսքերը մշակել ու վերջնական տեսքի են բերել Լեվան Բրաունը և Եկատերինա Կովսկայան:

Ս. Խանաղյանի նոր, գեղեցիկ ու թախշոտ երգը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!