Լուսինե Թովմասյանը ցույց է տվել, թե ինչ է պատմում դուստրը դպրոց գնալու երկրորդ օրը

Լ. Թովմասյանն այս տարի իր առաջնեկին դպրոց է ճանապարհել: Համավարակային սահմանափակումները չեն խանգարել, որ մայրիկը վայելի առաջնեկին դպրոց ուղարկելու հաճույքը: Նա գեղեցիկ լուսանկարների միջոցով պատմում է, թե ինչպես է անցել առաջին օրը դպրոցում:

Լ. Թովմասյանի դստրիկը Անանիա Շիրակացու ճեմարանի սան է: Երկրորդ օրը դպրոց գնացող փոքրիկ աղջնակը մեքենայի մեջ մորը պատմել է իր դպրոցական առօրյայի ու տպավորությունների մասին:

Ինչպես Լ. Թովմասյանն է հաճախ նշում, աղջնակը դերասանական բավականին ընդգծված հակումներ ու ակնառու տաղանդ ունի: Նա յուրահատուկ դերասանությամբ նախ նշում է, որ դպրոցում առաջին օրը դպրոցում շատ լավ է եղել, իսկ այսօր արդեն երկրորդ օրն է:

Հետո, երբ մայրը ստուգող հարց է տալիս՝ իմանալու համար, թե աղջիկն ուրախ է արդյոք, աղջիկը պատասխանում է, որ ուրախ չէ, շատ վատ է անցել:

Դպրոցական դստեր հետ ունեցած այս երկխոսությունը Լ. Թովմասյանը հանրայնացրել է իր ինստագրամյան հարթակում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!