Ինչպե՞ս է փոքրիկ Աշոտը պայքարել քաղբանտարկյալ հայրիկի ազատության համար. արխիվային լուսանկար

Համացանցային հրապարակումներում հաճախակի հայտնվում են հին, տարիների վաղեմության կադրեր, որոնք վավերական արժեք են իրենցից ներկայացնում և առաջ են բերում ինչ-ինչ պատմական նշանակության իրադարձությունների մասին հիշողություններ:

Այդօրինակ կադր է հանրայնացվել համացանցում Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ: Մի ուշագրավ արխիվային կադր է հայտնվել համացանցային տիրույթում, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ Աշոտը ժամանակին պայքարել քաղբանտարկյալ հայրիկի ազատության համար:

Լուսանկարում Աշոտն իր հասակակից մի տղայի հետ է: Նրանք նստած են իրար կողքի և իրենց ձեռքերը միմյանց կապված են ձեռնաշղթաներով: Երկու փոքրիկներն էլ շատ պայծառ տեսք ունեն: Այդ խորհրդանշական նկարով երեխաները պայքարել են Ն. Փաշինյանի ազատության համար:

Ա. Փաշինյանի կրծքին թելով մի փոքրիկ պաստառ է կապված, որի վրա գրված է հոր անուն ազգանունը: Նա բանտարկյալների հագուստներին հատուկ զոլերով հագուստ ու գլխարկ է դրել, ինչը ևս խորհրդանշական է ու պատահական չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!