«Երկար սպասված առավոտը.» գեղեցկուհի Գոհար Հարությունյանը ցույց է տվել, թե ինչպես է դպրոց ուղարկում երեխաներին

Գեղեցկուհի և բազմազավակ մայրիկ Գոհար Հարությունյանը մի փոքրիկ, կարճատև հոլովակ է հանրայնացրել, որում երևում է, թե ինչպես են իր բալիկները պատրաստվում ու դպրոց գնում:

Նկարահանված նյութում երևում է, թե ինչպես են գեղեցկուհու հինգ զավակներն իրար ձեռք բռնած, կազմակերպված դուրս գալիս տնից, իրերը մեքենաների մեջ տեղավորում, իրենք էլ տեղավորվում՝ դպրոց գնալու համար:

Գ. Հարությունյանը հոլովակը վերնագրել է. «Երկար սպասված առավոտը»: Գոհար Հարությունյանի այս մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ իր զավակները, ինչպես շատ այլ կրթօջախների սաներ, երկար են սպասել դպրոցական բնականոն առօրյայի սկսվելուն:

Այս օրերին շատերն են հույսեր փայփայում, որ այդքան սպասված դպրոցական բնականոն առօրյան չի խաթարվի համավարակային իրավիճակի սրացման հետևանքով, ու դասերը դարձյալ հեռավար բնույթ չեն ստանա:

Գ. Հարությունյանի ընտանեկան աշխույժ ու ակտիվ առօրյայի մի դրվագ ներկայացնող փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ:

Երկար սպասված առավոտը…☺🎓

Опубликовано Gohar Harutyunyan Вторник, 15 сентября 2020 г.

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!