Եվգենի Պետրոսյանը ծննդյան օրվա առիթով հրապարակել է նորածին որդու լուսանկարը. նա պարզապես հրաշք է

Եվգենի Պետրոսյանը յոթանասունն անց հասակում նորից է ամուսնացել: Այսօր լրանում է հումորիստի յոթանասունհինգամյա հոբելյանը:

Նրա տիկինը երեսունմեկ տարեկան Տատյանան է: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, թե նոր ամուսնացած զուգը պատրաստվում է բալիկ ունենալ:

Այս լուրը միառժամանակ չի մեկնաբանվել զույգի կողմից: Սակայն Ե. Պետրոսյանն իր ինստագրամյան սոցհարթակում ծննդյան օրվա առիթով անակնկալ է մատուցել իր հետևորդներին՝ հանրայնացնելով իր և նորածին որդու լուսանկարը:

Նա նաև տեղեկացրել է, որ իր բալիկին որոշել են անվանակոչել Վահան: Հիշեցնենք, որ դա հումորիստի ավագ որդու անունն է նաև: Ավագ Վահանն արդեն բոլորել է հիսունմեկ տարին ու մեկ դստեր հայր է:

Զույգը մինչ այժմ չի մեկնաբանել բալիկին ունենալու մասին այն լուրերը, որոնք վերաբերում էին փոխնակ մոր, երեխայի ծնվելու վայրի և յալ հանգամանքներին: Հումորիստի հանրայնացրեծ լուսանկարի ներքո նրա ընկերները շնորհավորել են հումորիստին ծննդյան օրվա առիթով:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!