Ուշադրություն. ահա թե ինչ է որոշել ԿԳՄՍ նախարարը սուտ լուրեր տարածողների առնչությամբ

Ա. Հարությունյանը և նրա գործընկերները, կրթական ծրագրերի համակարգողները տևական ժամանակ է, ինչ հանրային տարբեր հարթակներում, մասնավորաբար ու առավել հաճախ մամուլում ստիպված են լինում տարատեսակ սուտ լուրեր հերքել, որոնք տարածվում են կրթության կազմակերպման հարցերի առնչությամբ:

Նախարարն ի վերջո որոշել է գործնական քայլերի դիմել: Նա իր սոցհարթակում հայտարարություն է տարածել այն մասին, որ որոշում է կայացրել դատական հայց ներկայացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համառորեն շարունակում են սուտ, կեղծ լուրեր տարածելը:

Քանի որ նախարարը վստահ է իր իրավացիության և դիմացինի սուտ ու սխալ լինելու մեջ, ուստիև վստահ է, որ հայցն հոգուտ իրեն է լուծվելու:

Նախարարը որոշել է նաև, թե որտեղ է ուղղելու դատական գործի ընթացքում շահած գումարը: Նա որոշել է այդ գումարն ուղղել մանկապարտեզներից մեկի համար անհրաժեշտ գույք գնելուն:

Նախարարի սույն հայտարարության հրապարակման տեքստը ներկայացված է ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!