«Որ խաչմերուկով անցնում ես դիմակի բազար է.» ի՞նչ է առաջարկում Վ. Թոքմաջյանը հարցը լուծելու համար

Մանկավարժ Վ. Թոքմաջյանն անդրադարձել է տարածված ու սենսացիոն լրատվության վերածված դիմակներ դնելու թեմային: Նա առաջարկում է դիմակների հարցում գալ որոշակի հասարակական համերաշխության և հանգիստ թողնել ոստիկանությանը։

Փաստելով այն ճշմարտությունը, որ այս պարագայում ով ուզում է դնում է, ով չի ուզում` չի դնելու՝ մանկավարժը նշում է, որ թեման անիմաստ լարում է առաջ բերում՝ դառնալով դեղին մամուլի էժան նյութ:
«Որ խաչմերուկով անցնում ես դիմակի բազար է.

-Հորս արև կարաս ուբիտիտ անես, որ չեմ դրել։

-Հարգելի քաղաքացի, եթե ձեր հայրը բավարար արև ունենար դիմակը կչորացներ կամ հարևան Անժիկի չեխական պոդյուբկան։

Էս ձև էժան խոսակցություններ` անբովանդակ օրակարգով լեցուն։ Մյուս կողմից խորանում է հասարակություն-ոստիկանություն անջրպետը։ Առաջանում է անիմաստ լարում։ Մեր ազգն էլ դատարկ ու բովանդակազուրկ խոսակցությունների սիրահար է։

Ավելանում է անարդարության զգացողությունը։ Ամբողջ օրը դիմակ դնող ու մի անգամ հանողը տուգանվում է, որովհետև նաև բարեկիրթ է ու չանա տալու հավես չունի, իսկ մեկ ուրիշը պտտվում է ոնց ուզում է։ Եթե օրենքը հավասարաչափ չի գործում, ավելի է խորացնում անիրավության զգացողությունը և ստեղծում արդարության բացակայության հավելյալ դեֆիցիտ։

Ոստիկանությունն ավելի լուրջ գործառույթ ունի իմ խորին համոզմամբ։ Մյուս կողմից, եթե մենք թողնում ենք ընտրության բնական իրավունքին, զրկում ենք դեղին մամուլին մի անբովանդակ թեմայից ու անիմաստ սռաչների շարքից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!