Շոկոլադե մուսս՝ երկու բաղադրիչից․ անպայման փորձեք

Չափազանց նորաոճ է դարձել մոլեկուլյար խոհանոցը․ այսինքն մի քանի բաղադրիչից կազմված շատ համեղ ուտեստները: Այսօր պատրաստելու ենք երկու բաղադրիչից՝ ջրից և շոկոլադից, բաղկացած շոկոլադե մուսս: Բաղադրատոմսի հեղինակն Էվրե Թիսն է, որն իր մյուս բաղադրատոմսերը գաղտնի է պահում, սակայն այս մեկով որոշել է կիսվել հանրության հետ: Այս աղանդերն աներևակայելի է․ պարզապես ջրից և շոկոլադից ստացվում է նուրբ մուսս, որը համով նման է տրյուֆելների:

Պատրաստելու համար անհրաժեշտ է

Շոկոլադ՝ 56 %-ոց՝ 200 գ (բաղադրատոմսի հեղինակը խորհուրդ է տալիս 70 %-ոց շոկոլադ)

Ջուր` 180 գ

Ըստ ցանկության

Վանիլին՝ 10 գ

Կոնյակ՝ 15 մլ

Հարած սերուցք

Շաքարավազ, եթե քաղցր եք սիրում

Պատրաստման եղանակը

Շոկոլադի վրա ջուր լցնել և տաքացնել՝ մինչև լիովին չհալչի։ Պետք չէ թույլ տալ, որ զանգվածը եռա: Շոկոլադե զանգվածը դնել սառցե ջրի մեջ ու հարել 3-ից 7 րոպե՝ մինչ այն կբացանա ու կպնդանա: Պետք է հաշվի առնել երեք կարևոր հանգամանք։

Առաջինը, եթե զանգվածը չի խտանում, պետք է կրկին տաքացնել և շոկոլադ ավելացնել՝ սպասելով մինչև դառնա միասեռ և երբ արդեն հանեք սառցե ջրի մեջ հարեք այն: Երկրորդը եթե շոկոլադի զանգվածը չի բացանում էլի տաքացրեք ու ավելացրեք ջուր խառնեք մինչ միասեռ դառնա ու նորից հարեք երբ ամանով տեղափոխեք սառցե ջրի մեջ ու հարել 3-7 րոպե մինչև չբացանա ու չպնդանա: Եթե դուք վերևի երկու կետը արել եք բայց զանգվածը դարձել է հատիկավոր հոգ չէ նորից տաքացրեք ու հարեք ամանով սառցե ջրի մեջ դրված:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: