Հեշտ, մատչելի ու շատ համեղ․ այս շոկոլադե աղանդերը պարզապես կխենթացնի իր համով

Շոկոլադե աղանդերի հեշտ բաղադրատոմս՝ սովորական բաղադրիչներից։ Բարդ բան չկա, մնում է վերցնել ու պատրաստել։

Անհրաժեշտ է

Ձու՝ 2 հատ

Շաքարավազ՝ 100 գ

Բուսայուղ՝ 80 գ

Ալյուր՝ 270գ

Փխրեցոււցիչ՝ 1 թ/գ

Աղ՝ 1 պտղունց

Միջուկ

Կաթ՝ 350մլ

Շաքարավազ՝ 100 գ

Կակաո՝ 20գ

Օսլա՝ 30գ

Վանիլլին՝ 1 թ/գ

Ընկույզ՝ 100 գ

Պատրաստման եղանակը

Կակաոն, շաքարավազն ու օսլան միավորել։ Կաթի ու վանիլինի խառնուրդը տաքացնել ու ներմուծել կակաո-շաքարավազային խառնուրդի մեջ։ Եփել՝ մինչ պնդանա։ Ընկույզը մանրացնել բլենդերով և կիսել երկու մասի․ մեկն ավելացնել կրեմին, մյուսով զարդարել պիրոգը։

Ձուն միավորել աղի ու շաքարավազի հետ, հարել, ապա ներմուծել բուսայուղը։ Առանձին միավորել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը՝ ներմուծելով խառնուրդիմեջ։ Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել։

Խմորը գրտնակել կաղապարի չափսից մեծ։ Կաղապարը յուղել և խմորաշերտը տեղավորել մեջը՝ ավելորդ ծայրերը կտրելով։ Լցնել կրեմը ու ցանել ընկույզը։ Խմորի ծայրերի մնացորդներով զարդարել պիրոգը ու թխել 25 րոպե՝ 180 աստիճանի ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: