Սևակ Ամրոյանը երգ է ներկայացրել. «Ճամփորդ եմ». բաց չթողնեք

Օրեր առաջ իր սոցցանցային հրապարակմամբ Ս. Ամրոյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում անակնկալի տեսքով նորություն ունի իր երգարվեստի սիրահարների համար: Երգիչն այսօր արդեն հանրայնացրել է իր երգի նոր մատուցման հոլովակը:

Սևակն այս անգամ, հավատարիմ մնալով իր ոճին ու որդեգրած սկզբունքներին, դարձյալ աշուղական երգ է ներկայացրել՝ նորովի մատուցմամբ: Այս անգամ երգի ընտրության ժամանակ երգչի ընտրությունը կանգ է առել Աշուղ Շերամի հայտնի ու սիրված «Ճամփորդ եմ» երգի վրա:

Երգիչը երգը ներկայացրել է համեստ տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ մինիմալի է հասցված շարժն ու գույնը:

Առավելաբար շեշտը դրված է երգողի կերպարի, նրա զգացմուքների արտահայտության վրա, որոնք փոխանցում է երգիչը երգի հնչողության ընթացքում:

Երգի տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ երաժշտական ձևավորմամբ զբաղվել է տաղանդավոր երաժիշտ Դեր Հովան:

Երգի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել վարը՝ թողնելով ձեր կարծիքը երգի նորովի մատուցման մասին:

Рейтинг
( 17 оценок, среднее 4.47 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: