Զավեշտ․ 3 տարեկան աղջիկը 10 րոպեում 18 հատ յոգուրտ է կերել

Այս զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում։ Այդ առավոտ Նոթինգեմում բնակվող Աարոն Ուիզալը մի քանի րոպեով դուրս էր եկել՝ դարպասի փականը վերանորոգելու համար։ Նրա կինը մազերն էր հարդարում, իսկ երեխաները խաղում։

Նա ուշադրություն չդարձրեց, երբ որդին նրա մոտեցավ՝ ասելով, որ Օլիվիան յոգուրտ է ուտում։ Հայրը մտածեց, որ դուստրն արդեն 3 տարեկան է, կարող է յոգուրտը բացել, վատագույն դեպքում կթափի հատակին, դա էլ խնդիր չէ։

Բայց երբ Աարոնն ավարտեց աշխատանքը և մտավ սենյակ, ուղղակի ապշեց։ Հայրն արագ վերցրեց հեռախոսը և լուսանկարեց դստերը՝ 18 դատարկ յոգուրտի տուփերի հետ։

Աարոնը հարցրեց նրան, արդյոք բոլորն ինքնուրույն է կերել, Օլիվիան հպարտորեն դրական պատասխան տվեց։ Հայրն ապշած էր, որ դուստրը 10 րոպեում 18 հատ յոգուրտ է կերել։

Ծնողները վախենում էին, որ երեխան մարսողական խնդիրներ կունենա, բայց ամեն ինչ լավ էր և ընթրիքին Օլիվիան էլի յոգուրտ կերավ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: