Այս կինը խոշոր տուգանք պետք է վճարեր, բայց հարևաններն օգնության հասան

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կա օրենք, որի համաձայն տների բոլոր սեփականատերերը պարտավոր են իրենց տները բարվոք վիճակում պահել, որպեսզի փողեցները գեղեցիկ տեսք ունենան։ Եթե նրանք դա չանեն կտուգանվեն բավականին խոշոր գումարով:

Էն Գլենսին տարեց ուսուցչուհի է, ով ի վիճակի չէ այդ օրենքն ի կատար ածել, քանի որ նախ ֆինանսապես շատ գումար չունի. թոշակը այդքան էլ բարձր չէ, իսկ ֆիզիկապես նույնպես ինքնուրույն չի կարող դա անել: Նա ոչ ոք չունի, ով կկարողանա նրան օգնել։

Նա միայնակ է ապրում և երեխաներ նույնպես չունի: Հարևանները որոշեցին օգնել նրան տունը կարգի բերել։ Քրիստինան և Ադամն առաջարկեցին նրան օգնություն, սակայն նա հրաժարվեց:

Շուտով տարեց կնոջը հսկայական տուգանք եկավ, որը նա ի վիճակի չէր վճարել և կամ պետք է վերանորոգեր տունը, կամ վճարեր, այդ պատճառով հարևանները որոշեցին օգնել նրան:

Հարևաններին միացան նաև վերջիներիս բարեկամները։ Այդպես մեծ շրջապատով նրանք գործի անցան: Նրանք աշխատում էին ամառվա ամիսներին հանգստյան օրերին և երեք ամսվա ընթացքում տունը անճանաչելի է դառձել: Սկզբից Էնը դեմ էր այդ ամենին սակայն ժամանակի ընթացքում ընկերացավ օգնողների հետ, և նրանք բարեկամացան, սկսեցին միմյանց հյուր գնալ։

Էնը այդ վերանորոգման համար առնվազն 10 հազար դոլար կվճարեր սակայն բարի հարևանները ամեն ինչ իրենց հաշվին արեցին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: