Հիմա Ջերեմի Միքսի երկրպագուները հասկացել են, թե ինչու է նա այդքան հայտնի: 30 տարեկանում Ջերեմին բանտ է ընկել՝ ապօրինի զենք պահելու համար։ Նա դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, սակայն ավելի շուտ է դուրս եկել բանտից՝ շնորհիվ իր արտաքին տեսքի չէ որ Քալիֆորնիայի ոստիկանությունն իր կայքում հրապարակել է Միքսի լուսանկարները։
Դրանք շատ շուտ հայտնվել են սոցցանցերում: Ջերեմին դարձել է աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը, իսկ հետո մոդել և «Թոփ Շոփ» բրենդի ժառանգորդուհու՝Քլոե Գրինի փեսացուն: Ջերեմիի հաջողություններին կնախանձի յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մոդել։ Բոլորը ցանկանում են հասկանալ՝ ինչում է նրա գրավչության գաղտնիքը , գուցե Միքսը երբևէ ինչ-որ պլաստիկ վիրահատության է դիմել կամ փոխել է աչքերի գույնը:
Այդ հարցերի պատասխանը Ջերեմին միանգամից մեկ լուսանկարով է տվել: Լուսանկարում Ջերեմին պատկերված է եղբայրների՝ Էմերիի և Օսթինի հետ։ Լուսանկարում նա 9 տարեկան է ու շատ հմայիչ տեսք ունի իր տարիքի համար: