Աստղային փորձագետները նշել են՝ ինչու Ջենիֆեր Լոպեսը 50 տարեկանում ավելի լավ տեսք ունի, քան 30-ում

Օրերս հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է․ «Շատերը համարում են, որ հիմա ես ավելի լավ տեսք ունեմ, քան 2000 թվականին։ Եվ ես չեմ պարծենում, դա իրոք այդպես է»։

Իրոք, Ջեյը հիմա հիանալի տեսք ունի, ավելի լավը, քան երեսուն տարեկանում։ Բրիտանացի լրագրողները խնդրել են փորձագետներին տալ դրա բացատրությունը։

Աստղային վարսահարդար Ջեյմս Ջոնսոնը նշել է․ «Լոպեսն արհեստական մազափնջեր է օգտագործում, բայց դա շատ հմուտ է անում։ Դրանք ծավալ են հաղորդում նրան՝ փոխելով արտաքին տեսքը։ Նրա վարսահարդարը՝ Քրիս Էփլթոնը, պարզապես հանճար է։ Նա հիանալի է ներկում Ջենիֆերի մազերը՝ չփչացնելով դրանք»։

Աստղային ոճաբան Սյուզի Հասլերը նշել է ․ «Ջեյ Լոն միշտ իր անկրկնելի ոճն ունի։ Ինձ շատ է դուրս գալիս նրա Վերսաչեի կերպարները։ Մանրուքներն են նրա տեսքն անկրկնելի դարձնում։ Նկատեք, Լոպեսը երբեք սև հագուստ չի կրում։ Տարիքի հետ սևը շատ կանանց համար կտրուկ է դառնում։ Նա նախընտրում է ոսկեգույն և արծաթագույն երանգները»։

Աստղային դիմահարդար Բրիջիթ Օ՛Քիֆը նշել է․ «Ջեյի հոնքերն առաջ շատ մուգ էին ու բարակ, հիմա դրանց տեսքը հիանալի է։ Նա լիֆթինգ-էֆեկտով դիմահարդարում է նախընտրում, որը նրան հիանալի տեսք է հաղորդում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: