Այս 60-ամյա կինը դարձել է հարսանյաց բրենդի դեմքը․ ապշեցուցիչ է

Սանկտ Պետերբուրգ քաղաքի 60-ամյա բնակչուհին՝ Օլգա Խոխլովան, հրավիրվել է աշխատել որպես մոդել՝ հարսանյաց բրենդի համար: Հայտնի դիզայներ Ուլյանա Սորոչինսկայան նման առաջարկ է արել կնոջը: Իր օրինակով կինն ապացուցել է, որ յուրաքանչյուր տարիքում կարելի է գովազդել գեղեցիկ զգեստներ։

Օլգան այնքան լավ տեսք ունի, որ կարող է շատ հեշտությամբ մրցակցել երիտասարդ մոդելների հետ: Կնոջը հրավիրել են աշխատել «Մոդա+» նախագծում, որը կազմակերպել է ոճաբան Անատոլի Վովկը։ ️

Այս կերպ հիմնադիրը որոշել է ցույց տալ, որ Ռուսաստանում էլ կարելի է զարգացնել տարիքային մոդելային բիզնեսը և կինը 60 տարեկանում կարող է նույնքան գեղեցիկ լինել, որքան 18-ում: Նայելով Օլգայի հասանյաց զգեստով լուսանկարներին՝ երևում է, թե որքան գեղեցիկ է նա հարսի կերպարով։

Այս լուսանկարներն ապացուցում են, որ կինը յուրաքանչյուր տարիքում կարող է մնալ նուրբ, հմայիչ և նրբագեղ ու անկախ անձնագրում գրված տարիքից, կարող են գրավիչ լինել տղամարդկանց համար:

Արտերկրում ընդունված է, որ դիզայներներն աշխատանքի են վերցնում 50-անց կանանց, և նման մոդելները ոչնչով չեն զիջում երիտասարդ կոլեգաներին:

Օրինակ ամերիկուհի Յասմինա Ռոսին իր մոդելային կարիերան սկսել է 57 տարեկանում, իսկ հիմա նա հայտնի բրենդների դեմքն է։ 63 տարեկանում կինը հիասքանչ կազմվածք ունի ու գովազդում է ներքնազգեստ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: