Շնորհավոր 4513 Հայկական Նոր Տարին. օրվա խորհուրդը

Հին հայկական տոնացույցում այսօրը հիշարժան է: Այն նշանավորվում է Նավասարդի, ասել է թե՝ Հայկական Նոր տարվա խորհրդով ու տոնակատարություններով, որը նշելու համար ընտրված օրը ամենևին էլ պատահական օր չէ:

Տարեգրության համար հիմք է հանդիսացել մ. թ. ա. 2492 թվականը: Պատմագիտական փաստական տվյալները հավաստում են, որ հենց այս տարում է Նահապետ Հայկը հաղթել հակառակորդ Բելին:

Տոնն անվանվել է Նավասարդ: Օրվա խորհրդի հետ կապված կան բազմաթիվ փաստական, ազգագրական ուշագրավ պատմություններ:

Ստեղծվել են նաև հետաքրքրաշարժ ու արժեքավոր գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մի մասը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Նավասարդ» կամ «Նավասարդյան»:

Ըստ պահպանված փաստական տվյալների՝ պարզ է դառնում, որ ամիսը նշանավորել են նաև՝ դրա յուրաքանչյուր օրվան որևէ պատմական նշանակության հատկանուն տալով, ինչպես օրինակ՝ Անի, Վարագ, Աստղիկ, Արամ և այլն:

Օրվա խորհուրդը հավաստում է հայկական հնագույն ակունքների, հատուկ ծիսակարգերի մասին: Շատերն են օրը նշանավորում՝ միմյանց շնորհավորելով և տոնական ու կարևոր խորհուրդը հիշեցնելով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: