Լուկաշենկոյի մրցակից Ս. Տիխանովսկայան մտահոգիչ տեսաուղերձով դիմել է մարդկանց. ի՞նչ է կատարվում Բելառուսում

Բելառուսյան նախընտրական և հետընտրական կրքերը շարունակում են մնալ շատերի ուշադրության կենտրոնում: Ժողովրդական դժգոհությունները, բողոքի ակցիաները լայնամասշտաբ դրսևորումներ են ունեցել, ինչին խառնվել են նաև երկրի ներքին զորքերը:

Ինչես հայտնի է, գործող նախագահ Լուկաշենկոյի մրցակիցը կին թեկնածուն Սվետլանա Տիխանովսկայան է եղել:

Լրատվական կայքերում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ս. Տիխանովսկայան ԿԸՀ–ում յոթ ժամ փակված վիճակում է եղել, հետո ինքնաթիռ են նստեցրել ու երկրից հանել:

Դրանից հետո Ս. Տիխանովսկայան վիդիոուղերձ է հանրայնացրել՝ նշելով, որ որոշել է հրաժարվել պայքարից, քանի որ կյանքն ավելին արժե, քան տեղի ունեցող գործընթացները:

Ուղերձում նա նշել է, որ այդ որոշումը կայացրել է ինքնուրույն, ոչ ոք չի միջամտել և չի ազդել իր կայացրած որոշման վրա:

Ս. Տիխանովսկայան ուղերձը ավարտել է բավականին մտահոգիչ արտահայտությամբ: Նա ասել է, որ իր համար ամենից կարևորն ու առաջնայինն իր երեխաներն են: Այս արտահայտությունը լրատվամիջոցներին բազմաշերտ վերլուծությունների և ենթադրությունների առիթ է տվել:

Սվետլանա Տիխանովսկայայի վիդեոուղերձը: Ակնարկը մտահոգիչ է, ասում է՝ ամենակարևորը մեր կյանքում երեխաներն ենՏեսանյութը՝ տելեգրամի Nexta live ալիքից

Опубликовано Narine Ghalechyan Вторник, 11 августа 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: