Արտառոց դեպք Դ. Թրամփի ասուլիսի ժամանակ. այսպիսի բան դեռ չէր եղել

Այսօր Սպիտակ տանը մամլո ասուլիս է ունեցել Դ. Թրամփը, որն էլ ուղեկցվել է անսպասելի ու զարմանալի միջադեպով: Ասուլիսը սկսելուց ընդամենը հինգ րոպե հետո նախագահին է մոտեցել նրա անվտանգության պատասխանատուներից մեկը, ինչ-որ բան է շշնջացել, որից հետո նախագահը, առանց որևիցե բացատրություն տալու, աշխատակցի հետ հեռացել է դահլիճից:

Սա ապշեցրել է հավաքված լրագրողներին, նրանք սկսել են պատուհաններից նայել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն որինչ չեն կարողացել հասկանալ: Շատ չանցած նախագահը կրկին հետ է վերադարձել: Նա իր անսպասելի հեռանալու հանգամանքը բացատրել է Սպիտակ տան մոտ փnխհրшձգnւթյnւն սկսվելու փաստով:

Շնորհակալություն հայտնելով Գաղտնի ծառայության աշխատակիցներին արդյունավետ ու օպերատիվ աշխատանքի համար՝ նախագահը նշել է, որ դեպքի արդյունքում մի մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վիրավորվել է հենց Գաղտնի ծառայության աշխատակիցների պատասխան գործողությունների արդյունքում:

Նախագահն այլևս ոչ մի մանրամասնություն չի ներկայացրել այս դեպքի մասին:

⚡️ Թրամփի անվտանգության աշխատակիցները առանց պատճառ նշելու` Թրամփին հեռացրել ասուլիսի վայրից:

⚡️ Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցները Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսն ընդհատել են և առանց պատճառ նշելու` Թրամփին հեռացրել ասուլիսի վայրից: ️ Րոպեներ անց ԱՄՆ նախագահը վերադարձել է և լրագրողներին տեղեկացրել, որ իրեն ասուլիսի վայրից հեռացրել են, քանի որ Սպիտակ տան հարակից տարածքում այդ ժամանակ կրակոցներ են հնչել:

Опубликовано SHANTNEWS.am Понедельник, 10 августа 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: