Անահիտ Կիրակոսյանը ամուսնու ծննդյան օրվա առիթով զվարճալի ընտանեկան հոլովակ է պատրաստել

Քանի որ համացանցն անփոխարինելի մի բան է դարձել մարդկային կյանքում, համացանցային հարթակ են փոխադրվել նաև կենսական կարևոր դեպքերն ու իրադարձությունները: Շատերն են հարթակն օգտագործում մտերիմներին հաճելի պահեր պարգևելու համար:

Սիրված արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը ևս հարթակն օգտագործել է սիրելի ամուսնու ծննդյան տոնը յուրահատուկ կերպով շնորհավորելու համար: Հիշեցնենք, որ Անահիտի ծննդյան օրն էլ ամուսինը՝ Արտակ Սարգսյանն էր այդկերպ վարվել՝ հուզիչ ու սիրառատ հրապարակում հանրայնացնելով:

Անահիտը չորս զավակների հետ գեղեցիկ ու կարճ տևողությամբ հոլովակ է պատրաստել, որտեղ ինքնատիպ կերպով շնորհավորել է Արտակին՝ մոնտաժի միջոցով ավելի հետաքրիր դարձնելով նյութը:

Հոլովակում նախ ներկայանում է Անահիտը՝ «Բարով ես ծնվել» արտահայտությամբ, հետո նա ներկայացնում է այն բոլոր պատրաստությունները, որոնց մասին իրենք հոգացել են, որ ամուսինը վայելի ծննդյան օրը:

Կադրերն ընդմիջվում են տեսարաններով, որոնք ցույց են տալիս ամուսնոն՝ վայելքի պահին: Ամենավերջում ներկայանում են նաև երեխաները, ովքեր հագել են հայրիկի շապիկները:

Շնորհավոր Արտ ծնունդդ … մնացածը հոլովակում⬇🍷🎂🎁Ի դեպ երեխաները քո շապիկներով են ))))

Опубликовано Anahit Kirakosyan Воскресенье, 9 августа 2020 г.

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: