«Իմ դրական, ուժեղ, ուժ տվող, անսահման բարի…» Արևիկ Ուդումյանի հուզիչ շնորհավորանքը գեղեցկուհի մայրիկին

Ակտիվությամբ ու անսպառ էներգիայով աչքի ընկնող Արևիկը որդու ծնունդից հետո մի փոքր թեթև գրաֆիկով է կյանքը վարում, ուստի միառժամանակ բացակայում է հեռուստատեսային եթերից:

Սակայն նա ժամանակ ու ցանկություն ունի երևալ համացանցային հարթակներում և երևում է:

Մեկը մեկից ուշագրավ հրապարակումները, որոնք բնորոշ են Արևիկի ստեղծագործ ու ակտիվ էությանը, բազմաթիվ օգտատերերի են գրավում: Արևիկի նոր հրապարակումը ավելի տոնական է, իսկ առիթը գեղեցկուհի մայրն է:

Այսօր Արևիկի մայրիկի՝ Ֆլորա Ուդումյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա յոթանասունամյա հոբելյանը: Այս առիթով Արևիկը տոնական օրվա գեղեցիկ դրվագից մեկով լուսանկար է հրապարակել՝ հուզիչ գրառում անելով: Նա գրել է.

«Իմ դրական, ուժեղ, ուժ տվող, անսահման բարի, կանացի, կամեցող, կյանքը սիրող, գնահատող, պահը գեղեցկացնող մամա, շնորհավոր»:

Նշենք, որ Արևիկի յոթանասունամյա մայրը՝ տիկին Ֆլորան, բավականին երիտասարդ ու պայծառ տեսք ունի, ինչպես իր դուստրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: