Այս կինն առաջնեկին ունեցել է 14 տարեկանում․ հիմա զույգն արդեն 20 երեխա ունի

Ռեդֆորդ ընտանիքն ամենամարդաշատ ընտանիքներից է Մեծ Բրիտանիայում։ Սյու և Նոել Ռեդֆորները 20 երեխա ունեն։ Զույգն ամուսնացած է 24 տարի։ Նրանք ծանոթացել են մանկության տարիներին։ Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկանում, իսկ ամուսնացել է Նոելի հետ ավելի ուշ․ հենց օրենքը թույլ է տվել։

Հարսանիքից հետո զույգն իրար հետևից երեխա էր ունենում։ Երբ Սյուն սրտի տակ կրում էր 9-րդ երեխային, նրա ամուսինը դիմել է վազէկտոմիայի՝ վիրահատության, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները հատվում և կապվում են, սակայն որոշ ժամանակ անց նա հակառակ վիրահատության է դիմել, քանի որ զույգ էլի երեխաներ է ցանկացել։

Սյուի բոլոր հղիությունները հաջող են ընթացել, բացի մեկից։ 2014 թվականին՝ հղիության 23-րդ շաբաթին, նրա պտուղը մահացել է։ Բայց զույգը չի հուսահատվել և կրկին փորձել է բախտը։ Հիմա ընտանիքում կա 20 երեխա՝ 11 տղա և 9 աղջիկ։ Ամենամեծ աղջիկն արդեն 28 տարեկան է և 3 երեխաների մայր է։

Ընտանիքն ապրում է մեծ տանը, Նոելը քրտնաջան աշխատում է և ամեն ինչով ապահովում երեխաներին։

Պետությունը, ի դեպ, ֆինանսական ոչ մի աջակցություն ցույց չի տալիս ընտանիքին, բայց դա ոչ մի կերպ չի ազդում իրենց կյանքի մակարդակի վրա․ երեխաները կուշտ են, հագնված են, ունեն զարգանալու ու հանգիստն արտերկրում վայելելու հնարավորություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: