Տղամարդը կտրականապես հրաժարվեց պահել կատվին, բայց կատուն այլ մտքեր ուներ

Տնային կենդանիները մարդկանց գերելու մեծ փորձ ունեն։ Հիրա Խալիդը՝ Լոս Անջելեսից, համոզվեց դրանում անձնական փորձով, երբ ծնողներին խնդրեց մի շաբաթ պահել իր կատվիկին՝ Բիլուին։ Հայրը միանգամից կտրականապես հրաժարվեց տուն թողնել ձագուկին։

Երբ Հիրան առանձնացել է ծնողներից, նա որդեգրել է Բիլուին, ով միանգամից հիացրեց աղջկան։ Իսկ շուտով ուսման շրջանակներում պետք է մեկներ Մեքսիկա՝ վերապատրաստման։

Ընկերներից ոչ ոք չկարողացավ մի քանի օրով վերցնել ձագուկին և Հիրան ստիպված դիմեց ծնողներին՝ ամեն կերպ համոզեց, որ վերցնեն Բիլուին։ Նա խնդրեց միայն կերակրել փիսիկին, ուրիշ ոչինչ։

Ծանր սրտով աղջիկը մեկնեց Մեքսիկա, բայց մի քանի օրից տարօրինակ լուսանկար ստացավ։ Բանն այն է, որ Հիրայի հայրը բնույթով պահպանողական է։ Նա վերջերս է սմարթֆոն ձեռք բերել, իսկ այ սելֆիի գոյության մասին խոսք անգամ չկար։

Եվ անակնկալ, այն էլ կրկնակի։ Հայրը նշել է․ որ մտափոխվել է․ Բիլուն հիանալի փիսիկ է և դեմ չէ, որ նա մնա իրենց մոտ։ Եվ որպես ապացույց ուղարկել է համատեղ սելֆի։

Ասել, որ Հիրան զարմացած էր, նշանակում է ոչինչ չասել։ Երբ Հիրան վերադարձավ, հայրը չէր ցանկանում վերադարձնել Բիլուին։ Նա բացատրեց, որ կատվիկը գողացել է իր սիրտը և դուստրն իրավունք չունի իրեն զրկել Բիլուից։

Բայց քանի որ փիսիկը Հիրայինն է, նա ստիպված կտա նրան, բայց պայմանով, որ նրանք հաճախ հյուր կգան։ Հիրան որոշեց ևս մեկ կատվի ձագ որդեգրել՝ հոր համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: