Այս կինը 50 երեխա ունի, բայց ոչ իսկական․ ապշել կարելի է

Քրիս և Էլիս Ուինսթոնների ընտանիքն ամուր էր թվում, նրանք 5 երեխա ունեին և բարեկեցիկ կյանք էին վարում։ Ամեն ինչ փոխվեց, երբ զույգը ցանկացավ 6-րդ երեխան ունենալ։ Կնոջ մոտ խնդիրներ առաջացան, և երեխան չծնվեց։ Դրանից հետո Էլիսը հոգեբանական խնդիրների առաջ կանգնեց։ 39-ամյա կինը որոշեց խաղալիք գնել՝ երեխայի տեսքով և խնամել այն։

Այդ ժամանակ նրա երեխաներից ամենափոքրը 12 տարեկան էր, ամենամեծը՝ 20։ Նա պարզապես սիրահարվեց այդ խաղալիքին և գնեց ևս մի քանիսը։

Այսօր նա արդեն 50 տիկնիկ ունի։ Էլիսն ամեն օր կերակրում է տիկնիկներին, փոխում նրանց հագուստը, զբոսանքի տանում։

Տիկնիկներից յուրաքանչյուրն իր անունն ունի և հագուստը։ Ընդհանուր առամամբ Էլիսն արդեն 12 հազար ֆունտ սթերլինգ է ծախսել «երեխաների» վրա։

Սկզբից էլիսի ամուսինը՝ Քրիսը, հանգիստ էր վերաբերվում կնոջ զբաղմունքին, բայց, տիկնիկների ավելացմանը զուգահեռ, նրանց հարաբերությունները վատանում էին։ Տղամարդը, չդիմանալով անտարբերությանը, լքեց ընտանիքը։

Էլիսը, սակայն, չտխրեց, այլ դեն նետեց երկտեղանի մահճակալը՝ գնելով մեկտեղանին, որպեսզի երեխաներին ավելի շատ տեղ մնա։

Կինը խոստովանում է, որ իր իսկական երեխաներին սիրում է ոչ պակաս, քան տիկնիկներին։

Ուղղակի երեխաներն արդեն մեծ են և խնամքի կարիք չունեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: