Մարմնամարզուհին համացանցի աստղ է դարձել՝ ֆանտաստիկ մրցելույթի շնորհիվ․ անպայման դիտեք (տեսանյութ)

Քալիֆորնիաի համալսարանի 21-ամյա մարմնամարզուհի Նիա Դենիսը համացանցի աստղ է դարձել՝ Լոս Անջելեսում իր վառ մրցելույթից հետո։ Աղջիկը կատարել է Բեյոնսեի երգերի՝ Lose My Breath и Crazy in Love-ի պոպուրիի հիման վրա համար, իսկ վերջում ձեռքերը թագի պես պահել է գլխի վրա։ Թվիթերը պարզապես սիրահարվել է երիտասարդ թագուհուն։

Ազատ վարժությունների համար Նիան 9,975 միավոր է գնահատվել, իսկ իր մրցելույթի տեսագրությունը համացանցում հարյուր հազարավոր դիտումների է արժանացել։ Այն հրապարակել է անգամ օլիմպիական խաղերի պաշտոնական ալիքը։

«Ես լիովին երջանիկ եմ և անչափ ուրախ։ Շնորհակալ եմ բոլորին՝ դրական արձագանքների համար։ Ինձ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը։ Ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, անհավանական է։ Պարզապես հավատս չի գալիս»,- գրել է Դենիսը՝ համացանցում։

Տեսանյութով կիսվել է անգամ երգչուհի Ալիշա Քիզը՝ գրելով․ «Նայեք այս անսպառ ուժին ու վստահությանը։ Ոչինչը չի տալիս ավելի շատ ուժ, քան ինքդ քո պես լինելու հնարավորությունը։ Շողշողիր, Նիա Դենիս, ես ներշնչված եմ քեզնով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: