12-ամյա այս տղան խաղալիքներ է կարում հիվանդ երեխաների համար․ անչափ հուզիչ է

Քեմբել Ռիմեսը 12-ամյա դպրոցական տղա է, որն ունի անսովոր հոբբի։ Տղան ինքնուրույն կարում է փափուկ խաղալիքներ, որոնք անվճար տալիս է տեղի հիվանդանոց՝ ծանր հիվանդ երեխաների համար։ Իր գործունեությունը Ռիմեսն ի սկզբանե անվանել է «Նախագիծ 365՝ Քեմբելից», բայց հիմա արդեն տղան ավելի քան 800 խաղալիք է կարել։

Այդ միտքը նրա մոտ ծագել է 3 տարի առաջ, երբ ծնողների հետ հիվանդանոցում է եղել։ Այնտեղ տղան հիվանդ երեխաների տեսավ և խնդրեց ծնողներին նվերներ գնել իրենց համար, բայց ծնողներն ստիպված էին մերժել՝ բացատրելով, որ այդքան գումար չունեն։

Այդ ժամանակ տղան որոշեց ինքնուրույն նվերներ ստեղծել հիվանդ երեխաների համար։

Նպատակասլաց տղա որոշեց 365 խաղալիք պատրաստել և սուրբծննդյան տոներին ընդառաջ նվիրել դրանք հիվանդանոցում բուժվող երեխաներին։

Ռիմեսի արարքն անտարբեր չթողեց ոչ մեկին՝ ո՛չ բուժանձնակազմին, ո՛չ հիվանդ երեխաների ծնողնրին, ո՛չ էլ հենց երեխաներին, որոնք հիացած էին ստացած նվերներով։ Ավելի ուշ մեծահոգի երեխայի մասին իմացավ ողջ աշխարհը։ Ռիմեսի պես մեծահոգի տղաները պետք է օրինակ ծառայեն բոլորի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: