Հայազգի Արտյոմ Հայրապետյանը ցնցել է ռուսական բեմն իր ելույթով

Ռուսական բավականին հայտնի դարձած  «Ну-ка, все вместе!» երաժշտական հեռուստանախագծում այս անգամ էլ փայլել է հայազգի Արտյոմ Հայրապետյանը: Նա ներկայացրել է Աշխաբադը:

Երեսունյոթամյա Արտյումը երգել սկսել է դեռ քսանհինգ տարեկանից: Մասանգիտությամբ հաշվապահ-տնտեսագետ լինելով՝ նա ներկայումս զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:

Հեռուստանախագծի շրջանակներում հայազգի մասնակիցը ներկայացրել է Բեն Քինգի «Stand by me» երգը՝ 100 հավանականից 93 միավոր հավաքելով: Բեմ բարձրանաիս իսկ նա արդեն շարժել է ժյուրիի անդամների հետաքրքրությունը. նրանք նախ և առաջ գնահատել են երգչի արտաքին տեսքը, իսկ երբ նա սկսել է երգել, բալարը պարզապես չէին կարողանում կառավարել իրենց հույզերը:

Իր հրաշալի ելույթի շնորհիվ Արտյումը հաջողությամբ անցնում է հաջորդ փուլ, իսկ հետո «Ամառային անձրև» երգի շնորհիվ հայտնվում եզրափակիչ փուլում՝ հավաքելով բավականին բարձար՝ 51 միավոր:


Հետաքրքրական է ժյուրիի արձագանքը: Նրանք հիացական արձագանքներ տվեցին մեր հայրենակցին, արժևորեցին նրա կատարողական հրաշալի կարողությունները, ձայնային տվյալները: Ժյուրիի անդամներից Սերգեյ Լազարևը փաստեց, որ Արտյոմն իսկապես ցնցեց ողջ դահլիճը, բոլոր ներկաներին:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: