Անմահական համեղ պիրոգ` խրթխրթան լավաշով. անպայման փորձեք

Շատ հասարակ և համեղ պիրոգ՝ առանց խմորի։ Խրթխրթան հիմքն ստացվում է լավաշի շնորհիվ։ Հյութեղ միջուկը՝ հավից և սնկից, և սոուսն ուղղակի հիասքանչ համադրություն են․ միասին ստեղծում են անկրկնելի համ։ Անպայման ավելացրեք մշկընկույզ և այլ համեմունքներ, որպեսզի ալրահամը վերանա։ Վայելեք այս անմահական ուտեստը։

Պատրաստման եղանակը

Սունկը, հավը և սոխը կտրատել: Տապակել սոխը՝ մինչ ոսկեգույն դառնա, սունկը՝ 10 րոպե, հավը՝ 1 րոպե: Սխտորը ճզմել, պանիրը քերել, խառնել սնկա-հավա-սոխային խառնուրդի հետ, աղ ու սև պղպեղ անել և ավելացնել քերած պանրի կեսը:

Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները, որպեսզի գնդիկներ չառաջանան: Լավաշը երկու կողմից պատել սերուցքային կարագով և դնել ջեռոցի կաղապարի մեջ․ ծայրերը կարող եք մկրատով կտրել, որպեսզի հաստ չլինեն։ Դա՝ ըստ ցանկության:

Լավաշապատ կաղապարի մեջ դնել միջուկը, վրան լցնել սոուսը, թխել 30-40 րոպե՝ 180 աստիճանի ներքո մինչ սոուսը լիովին կպնդանա: Պատրաստի պիրոգը թողնել կաղապարի մեջ 10-15 րոպե, ապա զարդարել կանաչիով և մատուցել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: