Հրատապ. Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը նոր տեղեկություններ են հաղորդել սահմանային իրավիճակի մասին

Կառավարության նիստին քննարկելով սահմանային իրավիճակը՝ Ն. Փաշինյանն ու Դ. Տոնոյանը ներկայացրել են սահմանային իրավիճակն այս պահին: Ն. Փաշինյանն ուղիղ կապով հանրայնացրել է քննարկման ընթացքը:

Ինչպես հայտնի է, գործողությունները սկսվել են հակառակորդ կողմի՝ մեքենայով մեր սահմանն անցնելու փորձ անելու ձախողումից հետո:

Ն. Փաշինյանի հարցին պատասխանելով՝ Դ. Տոնոյանը բացառում է վարկածը, թե հնարավոր է գործողությունները սկսվել են մեքենան հետ բերելու համար: Դ. Տոնոյանը վստահ է, որ մեքենան հետ բերելու ցանկության դեպքում իրենց որևէ ձևաչափով տեղյակ կպահվեր, ինչը չի արվել:

Շ. Ստեփանյանը հայտնել է, որ մեր կողմից երկու ոստիկանական ներկայացուցիչ վիրավորում են ստացել հակառակ կողմի թիրախային կրակից: Նրանք գտնվել են պարեկակետի մոտակայքում և հսկողություն են իրականացրել այդ պահին:

ԱԳՆ Զ. Մնացականյանն էլ հավելել է, որ իրենք անընդհատ կապի մեջ են գտնվում միջազգային համապատասխան կառույցների հետ և տեղեկությունները օպերատիվ կերպով հայտնում են նաև նրանց:

Հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 12 июля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: