Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, աշխարհազորային Դավիթ Սարգսյանի ծննդյան օրն է

Նույնիսկ հակառակորդը շատ լավ գիտի, որ դժվարությունների, հատկապես սահմանային լարվածությունների օրհասական պահերին հայ ժողովուրդը գիտի միավորվել ու բռունցքվել: Հակառակորդը, հիմնականում հենց այդ նախադեպը աչքի առաջ ունենալով, շատ ժամանակ զգուշանում է քայլեր ձեռնարկելիս:

Այն, որ արցախյան ազատամարտին իրենց երիտասարդության ուժն ու ավյունը նվիրած շատ հայորդիներ ուշադրությամբ հետևում են սահմանային զարգացումներին ու անվարան կարող են կանգնել այսօրվա զինծառայողի կողքին հարկ եղած դեպքում, անվիճալի ճշմարտություն է:

Այդ ճշմարտությունը եկավ վերստին հաստատելու ապրիլյան քառօրյան, երբ մի շարք աշխարհազորայիններ առանց տատանվելու կամ ընկրկելու բռնեցին դեպ սահման տանող ուղին:

Սիսիանի կամավորների ավտոբուսի խոցման մասին շատերն են լսել: Այս ավտոբուսում էր նաև Դավիթ Սարգսյանը, ով ընկերների հետ ուղևորվում էր միանալու սահմանին կանգնած մեր զինվորներին:

Այսօր Դ. Սարգսյանը կբոլորեր ծննդյան վաթսունչորս տարին, եթե ապրիլյան չարաբաստիկ օրերին հակառակորդի անօդաչու սարքը չխոցեր Սիսիանից Արցախ ուղևորվող ավտոբուսը, որը փոխադրում էր մի խումբ աշխարհազորայինների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: