Փշաքաղվելու չափ ֆանտաստիկ դուետ ուկրաինական բեմում. «Ով սիրուն, սիրուն»

«Ձայնը» հայտնի նախագծի ուկրաինական տարբերակում իր հրաշալի ելույթով փայլել է մեր հայրենակից Նարեկ Գևորգյանը: Կույր լուսումների և մյուս փուլերի փորձությունները հաջողությամբ հաղթահարելով՝ Նարեկը հասնում է դուետների փուլ:

Այս փուլում նա հանդես է գալիս ուկրաինուհի Կատյա Չիլիի հետ: Տեղի է ունենում մի ֆանտաստիկ երաժշտական ներկայացում, որից փշաքաղվում և քարանում է ողջ դահլիճը: Երկու տարբեր ազգերի երգերի համատեղումով մի յուրօրինակ երկխոսություն է տեղի ունենում:

Հրաշալի կատարողների միջոցով միմյանց հետ երկխոսության են մտնում հայկական և ուկրաինական երգերը՝ հաջողությամբ ներդաշնակվելով իրար հետ շնորհիվ կատարողների վարպետության:

Կատյան կատարում է «Մեսյաց» ուկրաինական երգը, իսկ Նարեկը՝ «Ով սիրուն, սիրուն» հայկական հայտնի ու գեղեցիկ երգը: Նրանք միասին երկխոսության մեջ են մտնում՝ խոսելով երաժշտության լեզվով:

Ժյուրիի անդամները, իրենց զգացողությունների մասին կիսվելով, նշում էին, թե այնպիսի զգացողություններ ունեին, կարծես թե երգում էին երկիրն ու սարերը:

Այս ֆանտաստիկ երաժշտական ներկայացումն առաջարկում ենք վայելել ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!