Կարևոր. Աննա Հակոբյանը հորդորով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին

Լինելով Կանայք հանուն խաղաղության արշավի նախաձեռնող ու հեղինակ՝ Ա. Հակոբյանը հորդորով դիմել է ադրբեջանցի տիկնանց: Ա. Հակոբյանը նրանց հորդորել է հանդես գալ ընթացիկ ռազմական գործողությունները դադարեցնելու հատուկ կոչով՝ հիշեցնելով նաև աշխարհին ծնկի բերած համավարակային դժվարին իրողությունները:

Հանրայնացրած հրապարակման մեջ վկայակոչելով հակառակորդ կողմի նախաձեռնած գործողությունները ու դրանց արդյունքում նրանց իսկ կրած մարդկային ու տեխնիկական կորուստների փաստական տվյալները՝ Ա. Հակոբյանը հռետորական հարցում է արել:

Նա հորդորել է կրկին մտածել, թե արդյոք իրենք ցանկանում են իրենց սիրելիների կորստի գնով ինչ-որ բան ձեռք բերել: Ապա նաև հարցնում է, թե ինչն է արգելք հանդիսանում, որ իրենց բանակցություններն ու քննարկումները վարեն խաղաղ պայմաններում:

Վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ժամանակավոր զինադադարի կոչը համավարակի պայմաններում՝ Ա. Հակոբյանը հորդորել է անսալ դրան ու վերադառնալ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ քննարկումներ վարելուն:

Ա. Հակոբյանի կարևոր հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!