«Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ շրջել, ապա…» Եգոր Գլումովի հուզիչ շնորհավորանքը սիրելի տիկնոջը. լուսանկարներ

Ինքնատիպ Եգոր Գլումովը հուզիչ հրապարակում է հանրայնացրել՝ շնորհավորելով սիրելի տիկնոջը՝ Մարիամին, ծննդյան օրվա առիթով:

Հրապարակելով խորհրդանշական գեղեցիկ լուսանկար՝ Եգոր Գլումովը գրել է հուզիչ տողեր:

Նա գրել է, որ եթե հնարավոր լիներ ժամանակը հետ շրջել, ապա միակ բանը, որ նա կուզեր անել, ապա դա Մարիամի հետ ավելի շուտ կյանքը կապելն էր, նրա ձեռը ավելի շուտ բռնելն էր:

Շնորհավորելով տիկնոջը ծննդյան օրվա կապակցությամբ՝ հայտնի հաղորդավարը նրան կոչել է իր լավ, գեղեցիկ, ճշմարիտ, հիասքանչ, խելամիտ միակ կեսը:

Հայտնի է, որ Մարիամն այսօր տոնում է ծննդյան երեսունիննամյակը:

Նշենք, որ զույգը բավականին երկար միասին է: Նրանց գեղեցիկ ընտանիքում մեծանում են չորս զավակներ, իսկ մեծ դուստրն արդեն տասնինը տարեկան է:

Զույգն աչքի է ընկնում իր կենսախինդ ու կենսուրախ ապրելակերպով: Նրանք ամեն ինչ փորձում են ավելի հետաքրքիր դարձնել իրենց ինքնատիպ ու բացառիկ որոշումների և լուծումների շնորհիվ:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!